|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը երկու հարց ուղղեց՝ կապված Ֆինանսների նախարարության եւ Քաղաքաշինության նախարարության ծրագրերի հետ։
Ֆինանսների նախարարության ներկայացուցչին նա հարցրեց այն մասին, որ 2023 թ-ին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերում չարաշահումներ էին եղել, եղան բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալումներ, նախարարը ազատվեց աշխատանքից, բայց մինչեւ հիմա հստակ չէ, թե 63 միլիարդ դրամ ծախսից որքանն էր փոշիացվել եւ որքանն է վերադարձվել պետբյուջե։
Քաղաքաշինության նախարարության ծրագրերի հետ կապված հարցրեց՝ արդյո՞ք մի քանի տասնյակ միլիոն դրամ հատկացվել է քաղաքաշինական նորմատիվների մշակման կամ ռուսերենից թարգմանության համար։
Մանրամասն՝ տեսանյութում․