|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Բաղյան փ. - Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. - Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: