|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը հայ համայնքի մի շարք անդամների հետ այցելել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղուին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Հայոց պատրիարքը շնորհավորել է քաղաքապետին եւ նրան ուժ եւ կորով մաղթել պարտականությունների կատարման մեջ։
Հայոց պատրիարքը Ստամբուլի քաղաքապետին է ներկայացրել հայ համայնքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հենց քաղաքապետարանի իրավասության տակ են։ Քաղաքապետը հանձնարարել է գլխավոր քարտուղարին գրի առնել խնդիրները եւ զեկույց պատրաստել։