|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ»-ը գրում է․ Օրերս պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակում գործած կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը, որը վաշտի հրամանատար է, շարունակում է իր ծառայությունը։ Նա հենց այս պահին ՆԳՆ շենքի մոտ է։
Փաստացի ՆԳՆ-ն ծառայողական մեկ քննություն է նշանակել ու ընդամենը մեկ ոստիկանի լիազորություն է կասեցրել, մինչդեռ սույն կարմիր բերետավորը այդ օրը տեսախցիկների առջև հարձակվել է Աշոտ Սիմոնյանի վրա։
Ի դեպ, այս առնչությամբ «Հրապարակի» լրագրողը հարց ուղղեց Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ Մարտիրոսյանին։ Վերջինս խուսափեց պատասխանել հարցին։