|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Ղրիմի երկնքում խոցել են երեք ուկրաինական ATACMS հրթիռ, Սև ծովում` ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հեռակառավարվող նավակ, որոնք ընթանում էին դեպի Ղրիմ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հերթապահ ՀՕՊ համակարգերը Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել են երեք օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռ, երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում: Սև ծովի ջրատարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հեռակառավարվող նավակներ, որոնք շարժվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ: Երեք հեռակառավարվող նավակ ոչնչացվել է Սևծովյան նավատորմի ծովային օդուժի սպառազինությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ալուշտայի մերձակայքում չգործող առողջարան է խոցվել, իսկ մեկ այլ վայրում՝ Սիմֆերոպոլի շրջանում, հրթիռային հարվածից երկու մարդ է զոհվել: