|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․
««Ազատազեն»-ի Իշխան Գևորգյանին ու իր ընկերներին ակցիայի նախապատրաստվելու համար 72 ժամ ձերբակալելու ապօրինի որոշումը մի պարզ բան է ցույց տալիս, որը մեզնից շատերը չեն «ուզում» տեսնել.
Փաշինյանի խնդիրը «նախկինները» չեն, «ռուսամետներ», «արևմտամետները», «չկռվածները», «կռվածները» չեն, ոնց ըստ նպատակահարմարության քարոզում են իշխանական պրոպագանդիստները ու տարածում մեր հասարակության մեջ:
Փաշինյանի խնդիրը բոլոր նրանք են, ովքեր «համարձակվում» են խոսել կամ դուրս գալ իր դեմ` բոլորը, անկախ որևէ խմբի պատկանելիությունից:
Ճիշտ այնպես, ինչպես Ալիևի համար որևէ կոնկրետ խմբին պատկանող հայ չէ խնդիր, այլ հայ մարդու գյությունն ընդհանրապես»: