|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման։ Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ասել է, որ Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի «ուղղակի և անպատկառ աջակցությամբ»:
Ըստ Российская газета-ի՝ դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքի ցանկացած ագրեսիվ գործողություն պատասխան ջախջախիչ հարված է ստանալու։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ավելի վաղ սոցցանցում կամուրջների լուսանկարներով գրառում է հրապարակել։ «Կերչի կամուրջներ» մակագրության տակ դատարկ նկար էր։ Այսպիսով, Կիսլիցան ակնարկել է, որ Ղրիմի կամուրջը կարող է անհետանալ: