|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Դավոսում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրավունք չունեն վտանգել տարածաշրջանի անվտանգությունը՝ հանուն Իսրայելի վարչապետի ռեժիմի, գրում է Tasnim-ը։
«Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպմանը մտքեր փոխանակեցինք երկկողմ տարբեր հարցերի և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։ Ես շեշտեցի, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ դադարեցնեն Պաղեստինի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին աջակցելը։ Նրանք իրավունք չունեն վտանգել տարածաշրջանի անվտանգությունը՝ ի շահ Նեթանյահուի»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցցանցերում։