|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․
«ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։
Հանդիպել եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝
— ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։
— Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի իրացման ԵՄ հանձնառությունը։
— Հայաստանում քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, բռնաճնշումների ողջ փաստակազմը»։