|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով երկրի պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, հրաժարվել է ողջունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նրան մեղադրելով սահմանադրությունը խախտելու մեջ։
«Իմ ողջույնի մեջ ես միտումնավոր չհիշատակեցի նախորդ խոսնակին և թույլ չեմ տա վրացական բանակի առաջ քաղաքական հայտարարություններ անել, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այսօրվա և նախագահի բարձր պաշտոնի հետ։ Սահմանադրության երդումը խախտելու և երկրին դավաճանելու համար բոլորը պատասխան են տալու Աստծո առաջ»,- ասել է Կոբախիձեն։
Զուրաբիշվիլին, ով Կոբախիձեից առաջ ելույթ էր ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի օրվա առիթով, իր ելույթում մի քանի քաղաքական հայտարարություններ էր արել, այդ թվում՝ իշխանություններին մեղադրելով հավաքական Արևմուտքում գործընկերներից թշնամիներ ստեղծելու փորձի մեջ։