|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Լուրը Yerkir.am-ին են փոխանցել նրա հարազատները։
Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։