|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Ախալքալաքում Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկել է Ախալքալաքի Բերդ-ամրոցից։
Երթի մասնակիցներըն իրենց ձեռքին ունեցել են «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում»,«Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։
Երթն առաջնորդել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից հայտնում են, որ ջահերթը հասել է մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչել է Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։ Ոգեկոչման խոսքով ներկայացել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը։