|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին: