|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, գրում է Радио Sputnik-ը։
«Այո, դա իսկապես այդպես է», - մեջբերում է Պեսկովին «Մոսկվա 24» հեռուստաալիքը։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով՝ համաձայն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության։
Ինչպես նշվում է փաստաթղթում, կոնտինգենտը բաղկացած է 1960 զինվորականից, 90 զրահափոխադրիչից, ինչպես նաև 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայից։
Առաքելությունն ավարտվում է 2025 թվականին։