|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։
Այնուհանդերձ, իրավապահները դեռ շանս ունեն այս գործով չանցնելու կարմիր գծերը և 6 ժամվա ընթացքում վերականգնելու Սամվելի ազատությունը։
ՀԳ. Կարծում եմ՝ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ Մյուս իրավունքների մասով հետևություն անելը դեռ վաղաժամ է։
ՀԳ-1. Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել»։