|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանը հայտարարել է Իսրայելի նկատմամբ խոշորագույն գրոհի ավարտի մասին, որն իրականացվել է ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին Իսրայեյի հասցրած հրթիռային հարվածի:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է կարևոր ռազմական օբյեկտներ Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ հարձակումը կատարվել է ի պատասխան դիվանագիտական օբյեկտների դեմ ագրեսիայի՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը ինքնապաշտպանության իրավունքի մասին:
«Խնդիրը կարելի է ավարտված համարել»,- РИА Новости-ի փոխանցմամբ` ասվում է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։