|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը տևական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:
Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:
Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել: