|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300,000 -ական դրամի չափով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում:
Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի կողմից ներկայացվել է ու հավանության է արժանացել սոցիալական աջակցության ընդհանուր 12 ծրագիր: Խորհրդի նախագահ, քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդգծել է սոցիալական ծրագրերի կարևորությունն ու նշել, որ համայնքը շարունակաբար պետք է լինի իր բնակիչների կողքին: