|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։
Այս մասին Լուրերին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել են Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1,600 անձ:
Բռնի տեղահանությունից հետո, այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել եւս 50 հայ:
Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասում են, որ այնտեղ մնացածները իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները: