|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։
Հիշեցնենք` ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Բրյուսելում «սոլիդ» հանդիպում է սպասվում, որի ընթացքում քննարկվելու են առավելապես տնտեսական և հումանիտար հարցեր։