|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությանը՝ զգուշացնելով, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հասնելու հեռանկարները։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Էնթոնի Բլինքենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ կարևորելով գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները:
Պետքարտուղարը վերահաստատել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: