|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի 2 փոխնախարար է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքէջից։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նոր տեղակալներն են Տաթևիկ Սարգսյանը և Նարեկ Հովակիմյանը։
Տեղեկանում ենք նաև, որ Փաշինյանի հերթական որոշումներով էլ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը վերանշանակվել են փոխնախարարների պաշտոնում։
Դրանց նախորդած հրամանագրով էլ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել էր պաշտոնից: