|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գյուղատնտեսական քաղաքականության և բերքի զարգացման վարչության ներկայացուցիչները գտնվում էին Ախալքալաքում: Այցի նպատակը Ախալքալաքի Սակրեբուլոի նամակն էր, որտեղ պատգամավորները նախարարությունից օգնություն են խնդրել կարտոֆիլի իրացման խնդիրների հետ կապված։
Ախալքալաքի պատգամավորները խնդիրը քննարկել են մարտի 4-ին և օգնություն խնդրել գյուղատնտեսության նախարարություն ուղարկված նամակով։ Նամակում նշվում է, որ քաղաքապետարանի ֆերմերներն իրենց պահեստներում դեռ ունեն մոտ 100 հազար տոննա կարտոֆիլ և չեն կարողանում վաճառել։
Պատգամավորների հետ հանդիպումից հետո Բերքի զարգացման վարչության ներկայացուցիչներ Նոդար Խոխաշվիլին և Գիորգի Ռազմաձեն հանդիպել են Դիլիսկայի, Արագվայի, Մամզարայի և Կոթելիայի բնակիչների հետ։ Ջավախքում նախարարությունից պատասխան են սպասում:
Աղբյուրը՝ tv9news.ge-ի