|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական ՀՕՊ միջոցները Յարոսլավլի մարզի երկնքում ոչնչացրել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2024 թվականի մարտի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Յարոսլավլի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: