|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում: Այս մասին գրում է «Известия»-ն։
Ահաբեկչության մնացած մասնակիցները հայտնաբերվել և հավաքագրվել են Ռուսաստանի տարածքում։
«Հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ Crocus City Hall-ի ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ և մինչ այդ հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի որևէ ապացույց։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք պատահական կատարողների հետ, որոնք փողի պակաս ունեն և արմատականացվել են իրենց կուրատորի կողմից»,- ասել է պարբերականի զրուցակիցը: