|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Թեզը, որ արցախցին հանձնեց, Արցախի իշխանությունները տվեցին, զենքը հանձնեցին և դուրս եկան, դա ամենամեծ սրիկայությունն է, որ արվում է արցախահայերի նկատմամբ ու դա անւմ է Հայաստանի օրվա իշխանութունն ու իրենց սպասարկող խմբակը։ Մենք տեսել ենք, թե ինչ պայմաններում է պատերազմից հետո պայքարել արցախցին, 9 ամիս ինչպիսի պայմաններ է ունեցել և էդ մեկօրյա պատերազմի ընթացքում թշնամուն որքան զոհեր է պատճառել։ Հետևաբար՝ սրիկա են նրանք, ովքեր չեն գնահատում արցախցիների պայքարը։,-այս մասին հրազդանցիների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով դահլիճում ներկա արցախցի կնոջ հարցին։
Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։