|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիան գնալով ավելի է ներգրավվում Ուկրաինայի հակամարտության մեջ, նա արդեն մասնակցում է դրան։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
Նա նշել է, որ այս իրավիճակում Փարիզը դառնում է Մոսկվայի թշնամին։
«Մենք կարդում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։ Ռուսաստանը թշնամի է Ֆրանսիայի համար դա ակնհայտ է, քանի որ Ֆրանսիան արդեն ներգրավված է Ուկրաինայի պատերազմի մեջ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Նա, ըստ էության, անուղղակիորեն մասնակցում է այս պատերազմին։ Եվ, դատելով պարոն նախագահի հայտարարություններից, նա դեմ չէ իր ներգրավվածության աստիճանը բարձրացնելուն»,- հավելել է Պեսկովը։