|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Ոչ, այս պահին բարձր մակարդակի ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են ի հայտ գալ, հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը: