|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև։ Նրանցից մեծ մասն ընտանիքում ունի զոհեր, անհետ կորածներ։ Վշտի և կորուստի հետ միասին տեղահանված մեր հայրենակիցները բախվում են նաև սոցիալական խնդիրներին։ Շատերի նպաստներն են կտրել, պետությունը դրամական օգնությունն է դադարեցրել և այլն։
Ակցիայի մասնակիցներից արցախցի մի կին նշեց, որ պատերազմում կորցրել է որդուն և փեսային, 2-րդ անգամ է տեղահանվում Արցախից, սակայն շատ է ուզում վերադառնալ այնտեղ։
Նշում է՝ թեև Հայաստանն էլ իրենցն է, բայց Հայաստանում ապրելն իր համար հաճելի չէ, ցանկանում է վերադառնալ Արցախ, որտեղ իր մանկությունն է անցել։
Մանրամասն՝ տեսանյութում։