|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն երկրի դիվանագիտական կորպուսին ուղղված իր խոսքում ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերեն և ֆրանսերեն գրառումներով տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև արդար և տևական խաղաղության ձգտումը՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը: