|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի Բինագաթի թաղամասում։ Պայթյունից հետո նաև հրդեն է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել տասնյակից ավել հրշեջ-փրկարարական ու ավելի քան 19 շտապօգնության բրիգադներ։
Հաղորդվում է նաև 24 տուժածի մասին, որոնցից 14-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։