|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ermenihaber.am-ը գրում է․
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ և հանդես եկել ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործելու կոչով։
Աղբյուրի նշմամբ` որոշում է կայացվել հետաձգել Իրանի նախագահի այցը Թուրքիա»։
Ermenihaber.am-ը հիշեցնում է, որ Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա նախատեսված էր հունվարի 4-ին։