|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։ Նշվում է, որ տոնական հրավառությունները չեղարկելու առաջարկը եղել է Պետդումայից։
Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։
Ըստ նրա՝ տնտեսված բյուջետային գումարները պետք է ուղղվեն հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։