|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԼՂՀ ժողովուրդն ինքնորոշված է, ԼՂՀ տարածքը գտնվում է թշնամական օկուպացիայի ներքո։ Եթե այս երկու կարևոր հանգամանքը չտարանջատենք իրարից, չենք կարողանա առաջ տանել Արցախի Հանրապետության և արցախահայության ինքնորոշման իրավունքը։
Այս մասին Ազգային ժողովում, «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։