|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցած տարի ամռանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում այցելել էր նաև սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի մանկական զարգացման կենտրոն, շրջել էր կենտրոնում և ծանոթացել առկա հնարավորություններին:
Այս կենտրոնը հիմնադրվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Սակայն, «Փաստ» թերթը ահազանգեր է ստացել Սյունիքից, որ Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել:
Մեզ դիմած քաղաքացիները ափսոսանքով նշում էին, որ այդ կենտրոնի ստեղծման համար բավական լուրջ գումարներ են ծախսվել, այն իրոք համապատասխանում է միջազգային չափանիշներին ու կարող էր համայնքի երեխաների համար կրթադաստիարակչական շատ կարևոր դերակատարում ունենալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում