|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից» կառուցում է 100 բնակավայր, այդ թվում՝ 9 քաղաք և 8 գյուղ, փոխանցում է РИА Новости-ին։
«Օկուպացիայից ազատագրված տարածքներում» (չակերտները՝ խմբ․) մենք... զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ ու գյուղեր։ Սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ 9 քաղաք և 8 գյուղ։ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «նախնիների հողերը» (չակերտները՝ խմբ․): Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար ներքին տեղահանվածներ կվերադառնան իրենց տները»,- ասել է Ալիևը։
Սակայն նա չի մանրամասնել, թե որ քաղաքների և գյուղերի մասին է խոսքը։