|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վերջին տարիներին մենք իրականում ապրում ենք քաոսի և իրավական ամենաթողության պայմաններում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, իշխող վարչախումբը, որը, ցավոք, այսօր ներկայացված չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում. «Կլինի դա իշխանության տարանջատման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության, թե նմանատիպ այլ հարցերում, ամենուր գործող իշխանությունը փորձում է վեր դասել իրեն սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետությանն ու քաղաքացիներին, ըստ էության, իրեն փոխարինելով պետության հետ։
Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։