|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ջրային ռեսուրսների կառավարումը լուրջ խնդիր է Հայաստանի համար», - ասում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․
«Արդյունավետ ջրօգտագործմանն անցնելը այլընտրանք չունի:
Եվ այս առումով, շատ կարևոր են նաև շահագրգիռ անձանց հետ հանդիպումները, քննարկումները:
Ձկնաբուծարարների՝ փակ ցիկլով աշխատանքին անցնելու հարցը քննարկելիս կարևորեցի նման փոփոխությունների անցնցում իրականացումը: Այս բիզնեսի ներկայացուցիչները չպետք է վնասներ կրեն փակ համակարգի անցնելիս»: