|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառույցներից պատվեր ստանալու համար շատ ընկերություններ են պայքարում, սակայն քչերին է հաջողվում։ Երեկ պարզեցինք, որ 2023 թվականի ընթացքում պետական մարմինները ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 52 պայմանագիր են կնքել՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով։
Ամենաթանկ գնումը կատարել է առողջապահության նախարարությունը՝ այս տարվա փետրվարին, Սուքիասյանների ընկերությանը փոխանցելով 537 մլն դրամ։ Պետական մարմիններից «ՍԻԼ Ինշուրանսին» 2023 թվականին փոխանցվել է ավելի քան 680 մլն դրամ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում