|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, նախագահ Աշոտ Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյան-ի և Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք Տավուշի մարզ, հանդիպեցինք ՀՅԴ կոմիտեների ընկերներին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նոյեմբերյանում տեղի ունեցավ հանդիպում և քննարկում մեր համակիրների հետ։ Լսեցինք քաղաքացիների կարծիքները, առաջարկները տարբեր հարցերի շուրջ։
Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ նաև երդման արարողություն:
Այսպիսի ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական, իսկ քաղաքացիներին առավել հուզող խնդիրներին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- նշել է նա։