|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնկալում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ռազմական շփումների վերսկսման պարամետրերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
«Կարելի է ակնկալել, որ նախագահը հանդիպման ժամանակ կքննարկի նման հաղորդակցության պարամետրերը»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։
Նրա խոսքով, Բայդենը հավատարիմ է ԱՄՆ-ի և չինացի զինվորականների միջև կապերի վերականգնմանն ուղղված քայլերին, որոնք ավելի մանրամասն կքննարկվեն հաջորդ շաբաթ։
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում։