|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել: Դատաքննությունը թևակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Հայտնում է 168.am-ը:
Մեր տեղեկություններով, այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու Վերաքննիչ դատարանի բեկանված և նոր քննության ուղարկված միջնորդության վերստին քննարկման արդյունքում դատարանը որոշել է Մուրադյանի նկատմամբ կիրառել տնային կալանք խափանման միջոցը:
Աղբյուրը ՝ 168.am