|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում:
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:
Իշխանությունը ջարդելով ցրում ու բերման է ենթարկում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին և բացառիկ անգործություն դրսևորում այն ակցիաների ժամանակ, որոնք իրենք են ուղղորդում կամ խրախուսում»: