|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են անցկացրել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են արտահայտվել տարածաշրջանային խորհրդատվական 3+3 ձևաչափի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերսկսմանը։
Կողմերը քննարկել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում արդիական օրակարգի հարցեր՝ պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին սրացման համատեքստում։ Նրանք ընդգծել են զինված դիմակայությունը շուտափույթ դադարեցնելու կարևորությունը և իրավիճակի կարգավորումը՝ միջազգային-իրավական հայտնի հիմքի վրա։