|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչների տարհանում իրականացնելու հնարավորություն չունի:
«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:
Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով», - նշվում է հայտարարության մեջ: