|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը մամուլի համար հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված են Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները։ Հաղորդագրությունում նշվում է, որ այցի նպատակը տեղում իրավիճակը գնահատելը և ինչպես ԼՂ-ում մնացած, այնպես էլ ԼՂ-ն լքած բնակիչների հումանիտար կարիքները գնահատելն էր։
Նշվում է նաև, թե Ստեփանակերտում «ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ», ծանոթացել են՝ ինչ վիճակ է առողջապահության ու կրթության ոլորտներում։
«Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները, ինչը նրանց նաև տառապանք է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում։
Համաձայն հայտարարության, ՄԱԿ առաքելությունը ընդգծում է կողմերի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դա ժամանակ ու համատեղ ջանքեր է