|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան՝ քաղաքական գծով պատասխանատուի հետ։ Քննարկվել են Երեւանի ընտրություններին առնչվող հարցեր։ Այս հանդիպումն ուշագրավ է նրանով, որ օրեր առաջ էլ Մանե Թանդիլյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
Մեր տեղեկություններով՝ Երեւանի ընտրությունների այլ թեկնածուների հետ նման հանդիպումներ չեն եղել։ Կարելի է եզրակացնել, որ Արեւմուտքն աջակցում է կամ գոնե փորձում է հարաբերություններ կառուցել նաեւ ընդդիմադիր ուժերի հետ, ինչը նշանակում է, որ չեն բացառում, որ Հայաստանում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում