|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որն այս պահին տեղի է ունենում Սոչիում, որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Պուտինի եւ Էրդողանի միջեւ ընդլայնված կազմով բանակցությունները տեւել են մեկուկես ժամ։ Կողմերը մտադիր էին քննարկել իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, հացահատիկի գործարքի և գազային հանգույցի ստեղծման շուրջ։
Հարցին, թե արդյոք պլանավորվում է Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքներով որևէ փաստաթուղթ ստորագրել, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բացասաբար է պատասխանել.
«Ոչ», - ասել է նա: