|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ։
Հայտարարությունը՝ ստորև․
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական անձանց վրա կրակոցների առնչությամբ։ Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»։