|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
«Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքը մասնակցելու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկած Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին։
Պատրիարք հայրը հետ կվերադառնա հունիսի 13-ին»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները եւ Միաբանական համագումարը։